Աշխարհի ամենաթանկ վճարվող հոլիվուդյան աստղերը (լուսանկարներ)
Դեռ 2010 թվականին Ջոնի Դեպը հոնորարi ռեկորդ է սահմանել Հոլիվուդում: «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմում խաղացած խելագար Տիմ Բերտոնի դերի համար նա ստացել է 77միլիոն դոլար:
Չնայած ֆիլմի հավաքած ընդհանուր գումարին նայելով՝ կարելի է եզրակացնել, որ Դեպի հոնորարն այնքան էլ մեծ չէ: Ֆիլմը ստեղծողներին մեկ միլիարդդոլար եկամուտ է բերել:
Ցուցակի հաջորդ առաջատարը Հարիսոն Ֆորդն է, ում անունը միանգամից ասոցացվում է իր խաղացած հայտնի կերպարի՝ Ինդիանա Ջոնսի հետ: Ուստի զարմանալի չէ, որ հենց այս դերի համար է դերասանը ստացել իր կյանքի ամենամեծ հոնորարը՝ 65 միլիոն դոլար:
Ֆիլմը մեծ էկրաններին է բարձրացել 2008 թվականին և առաջին հանգստյան օրերի ընթացքում հավաքել ավելի քան 800 միլիոն դոլար:
Ամենաշատ վարձատրվող հոլիվուդյան աստղերի երրորդ հորիզոնականում է Լեոնարդո Դի Կապրիոն:
«Սկիզբ» ֆանտաստիկ ֆիլմի նկարահանումների համար դերասանը ստացել է 59 միլիոն դոլար:
«Մի կատակեք Զոխանի հետ» ֆիլմում խաղացած իր դերի համար Ադամ Սենդլերը ստացել է 55 միլիոն դոլար:
Ֆիլմը էկրաններին է բարձրացել հինգ տարի առաջ, սակայն Սենդլերի ֆինանսական վիճակը ոչ մի կերպ չի վատացել:
Անցած տարի Forbes ամսագիրը դերասանին ներառել է աշխարհի ամենաթանկ վճարվող դերասանների եռյակում. Ի դեպ, այդ ցուցակի երկրորդ հորիզոնականում է եղել Լեոնարդո Դի Կապրիոն, իսկ առաջին հորիզոնականում Թոմ Քրուզը:
«Աստղերը և սատանաները» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար Թոմ Հենքսը ստացել է 51 միլիոն դոլար: Ֆիլմը հավաքել է 500 միլիոն դոլար:
Ցավոք, երբ խոսքը վերաբերում է հոլիվուդյան դերասանուհիներին, ապա նրանց եկամուտը չնչին է երևում՝ համեմատած իրենց գործընկեր-տղամարդկանց հետ:
Օրինակ՝ այս պահին ամենաթանկ վճարվող հոլիվուդյան դերասանուհու հոնորարը 25 միլիոն դոլար է կազմում: Այս գումարը ստացել է Ջուլիա Ռոբերթսը՝ «Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմի համար: Ինչն էլ զավեշտալի է այս ֆիլմում, որ Ռոբերթսը մարմնավորում է ֆեմինիստուհի ուսուցչուհու, ով ներշնչում է երեխաներին, որ կանայք կարող են տղամարդկանց հավասար կարիերա ստեղծել և վաստակել ոչ պակաս, քան վերջիններս:
«Կախարդուհի» ֆիլմը պատմում է գրավիչ կնոջ մասին, ով որոշել է կապերը խզել ամեն տեսակ կախարդանքների հետ:
Գլխավոր դերակատարուհուն առաջարկվել է 17 միլիոն դոլար. Այս գումարի հավակնորդներն էին Ջենիֆեր Էնիսթոնը, Գվինեթ Պելտրոուն, սակայն դերն ի վերջո Նիկոլ Կիդմանին արժանացավ
Ընտրվել է հենց Նիկոլը, որովհետև նա կարողացել է համառաբար քիթը շարժել, այս թվում է թե աննշան պահը խաղաց գլխավոր հանգամանքը դերասանուհուն ընտրելու հարցում: