Ցիտրուսների բույրը խենթացնող է, համն անմահական
Ցիտրուսները մշտադալար ծառեր են՝ մուգ կանաչ տերևներով ու սպիտակ ծաղիկներով, որոնց պտուղները հարուստ են C վիտամինով: Առավել տարածված է նարինջը, մանդարինը, կիտրոնը և թուրինջը: Նրանց բույրը խենթացնող է, իսկ համն` անմահական:
Նարնջի ծառի բարձրությունը 7–9 մ է, սակայն, բերքավահաքը դյուրինացնելու նպատակով, ստեղծվել են կարճահասակ տեսակներ: Ենթադրվում է, որ նարինջ սկսել են մշակել մոտ 4 հզ. տարի առաջ Հարավարևելյան Ասիայում:
Մանդարինի հայրենիքը Չինաստանն է կամ Ճապոնիան: Մանդարինի ծառի բարձրությունը 2–3 մ է: Պտղամիսը հյութալի է, քաղցր, թթվաշ, հաճելի համով ու բույրով: Պարունակում է շաքար, կիտրոնաթթու, պեկտինային, հանքային նյութեր, վիտամիններ: Պտուղներն օգտագործում են թարմ ու վերամշակված վիճակում:
Թուրինջը ստացվել է նարնջի և պամպելմուսի խաչասերումից՝ հարյուրամյակներ առաջ Վեստ Ինդիայում: Փշոտ ծառ է, բարձրությունը՝ 6–7 մ է, իսկ երբեմն էլ 15 մ է: Թուրիջի պտղամիսը թեթևակի դառնահամ է, գորշադեղնավուն կամ վարդագույն: Մյուս ցիտրուսների համեմատ' պտուղներն ավելի խոշոր են:
Ցիտրուները շատ օգտակար են օրգանիզմի համար. մեծ քանակությամբ վիտամին C-ի շնորհիվ նրանք օգնում են զերծ մնալ տարատեսակ հիվանդություններից' ամենաշատը հարբուխից, մրսածությունից: Հանդիսանում են բնական ջերմիջեցնող, սակայն նրանց գերօգտագործումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել:
Խորհուրդ չի տրվում օգտագործել նաև բարձր թթվայնության ժամանակ, ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման ժամանակ, C վիտամինի հանդեպ գերզգայունություն ունեցող մարդկանց, հազի դեպքում, ինչպես նաև, եթե բերանային խոռոչում առկա են վերքեր ու բշտիկներ: