Ես փոքր-ինչ հարբած էի. Վիկտորյա Բեքհեմը պատմել է` ինչպես է սիրահարվել Դևիդին
Վիկտորյա և Դևիդ Բեքհեմներ զույգի շուրջ անընդհատ բամբասանքներ են պտտվում հարաբերությունների խզման մասին: Զույգը, սակայն, հանգիստ է տանում այդ ամենը և հոգում է երեխաների դաստիարակության մասին, նրանք շարունակում են կառուցել իրենց գլխապտույտ կարիերան և նախընտրում են չարձագանքել նման անմիտ խոսակցություններին: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Իրենց ամուսնության երկար տարիների ընթացքում, թվում էր թե, ամուսինները հասցրել են միմյանց անթիվ անգամներ պատմել, թե ինչպես են ծանոթացել: Սակայն ժամանակ առ ժամանակ նոր մանրամասներ են ի հայտ գալիս: «Vogue»-ի նոր համարում Վիկտորյան մի պատմություն է ներկայացրել ոչ սովորական ձևով: Նա նամակ է գրել ինքն իրեն, որում էլ խոստովանել է, որ Դևիդի հետ ծանոթության պահին մի քիչ հարբած է եղել:
Վիկին հայտարարել է, որ չնայած նրան, որ ինքը եղել է փոքր-ինչ հարբած և ամեն ինչ մշուշոտ է թվացել, սակայն միանգամից հասկացել է, որ սիրահարվել է Դևիդին և այդ զգացմունքը լուրջ է: Նրան հատկապես դուր է եկել Դևիդի նուրբ ժպիտը և այն, թե ինչպիսի զգացմունքայնությամբ է Դևիդը վերաբերվել իր ընտանիքին: