Քիմ Քարդաշյանի ու Նորթի նյույորքյան զբոսանքը (լուսանկարներ)
Ինչպես արդեն գիտենք, Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը ժամանակավորապես լքել է Լոս Անջելեսը և մեկնել Նյու Յորք: Երեկ Քիմն ու իր դստրիկը հայտնվել են պապարացիների օբյեկտիվներում, երբ դուրս են եկել իրենց բնակարանից: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Քիմն այս անգամվա համար ընտրել էր ոչ թե ավանդական սևը կամ մարմնագույնը, այլ ամբողջովին սպիտակը: Քաղաքային զբոսանքի համար նա ընտրել էր երկար շորտեր և բաց շապիկ: Փոքրիկ Նորթը նույնպես բաց երանգով զգեստով է եղել:
Քիմ Քարդաշյանն ու Նորթը ժամանել են Նյու Յորք, որպեսզի Քանյե Ուեսթին նրա «Saint Pablo» համաշխարհային տուրի ժամանակ աջակցեն: