Թուրքիան ոչ մի նոր գործարք չի կնքի Եվրամիության հետ
Թուրքիան կշարունակի կատարել Եվրամիության հետ ունեցած փախստականների հարցով պայմանավորվածությունները, սակայն նոր պայմանավորվածություններ չի կքնի, քանի դեռ Եվամիությունը չի չեղարկել վիզային ռեժիմը: Այս մասին հայտնել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ինչ վերաբերում է այդ պայմանավորվածությանը, մենք կատարում ենք այն և կշարունակենք կատարել՝ հաշվի առնելով մարդասիրական գործոնը: Սակայն առանց վիզային ռեժիմի ազատականացման Թուրքիան չի մասնակցի ոչ մի նոր մեխանիզմի»,- լրագրողներին հայտնել է Չելիքը:
Եվրամիության անդամ-երկրների կառավարություններն ու պետության ղեկավարները մարտի 18-ին Թուրքիայի հետ փախստականների ճգնաժամում պայքարելու համատեղ ծրագիր համաձայնեցրին: Այդ պայմանավորվածությունների շրջանակում մայիսին Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանին և ԵՄ խորհրդին առաջարկեց չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև հունիս կատարի բոլոր պահանջները: