Ինչպիսի՞ն էր Էլիզաբեթ Թեյլորի հարսանեկան զգեստը և ի՞նչ գնով է մեկնարկելու աճուրդը (լուսանկարներ)
Այս ամռանը Christie's աճուրդի տունը ներկայացնելու է շատ տարօրինակ իր. Էլիզաբեթ Թեյլորի հարսանեկան զգեստը, որով լեգենդար դերասանուհին, 18 տարեկան հասակում, ամուսնացել է:
Դերասանուհու ամուսինն էր Քոնրադ Հիլթոն կրտսերը, ում հետ նա ամուսնացավ 1950թ.-ին: Նրանց հարսանիքը դարձավ այդ ժամանակաշրջանի ամենաքննարկվող թեման: Եվ կարևոր չէր այն, որ նրանց ամուսնությունը տևեց ընդամենը 8 ամիս, որովհետև նրանք այդ ընթացքում երջանիկ էին, սիրահարված ու երիտասարդ:
Վերադառնանք զգեստին: Այն ստեղծել է 3 ամսվա ընթացքում, զգեստի վրա աշխատել է 15 մարդ: Մետաքսե զգեստը փղոսկրի գույն ունի և պատված է արհեստական մարգարիտներով:
Ենթադրվում է, որ աճուրդի մեկնարկային գինը կկազմի 80 000 դոլար: Սակայն աճուրդի ճիշտ արժեքը հայտնի կլինի հունիսն: