Քիմ Քարդաշյանի սիրելի կոշիկները (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը վերջերս նախընտրում է հագնել միայն «Yeezy» բրենդի կոշիկներ: Օրերս նա հայտնվեց Լոս Անջելեսում սիրելի բրենդի սև գույնի ճտքավոր կոշիկներով: Այդ տարբերվող ամառային երկարաճիտ կոշիկների հետ նա հագել էր սև մինի-զգեստ «Privacy Please»-ից: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Ամռան ևս մեկ նոր թրենդ կարելի է համարել թափանցիկ կրունկները: Եվ, բնականաբար, Քիմն ունի դրանցից: Եվ կրկին իր սիրելի բրենդից:
Այն հարցի պատասխանը, թե ինչու է Քիմն անընդհատ օգտվում այդ բրենդից, շատ պարզ է: Այն պատականում է նրա ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին:
Մարմնագույն էլաստիկ կոշիկները՝ կրկին «Yeezy» բրենդից, հարմար է եղել նաև ամուսնու հետ զբոսնելու համար: Քիմը այն հարմարեցրել էր «Louis Vuitton»-ի ուղղանկյունաձև փոքրիկ պայուսակի հետ: