Թուրքիան չի պատրաստվում կատարել Եվրամիության պահանջը
Թուրքիայից հակաահաբեկչական սահմանադրությունում փոփոխություններ անել սպասելը, որը պահանջում է Եվրամիությունը՝ վիզաների չեղարկման համար, ռացիոնալ չէ: Այս մասին հայտնել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ես կարծում եմ, որ, ընդհանրապես, տրամաբանական չէ ակնկալելը, որ Թուրքիան ինչ-որ փոփոխություններ կանի հակաահաբեկչական սահմանադրությունում»,- լրագրողների հայտնել է Չելիքը:
Եվրահանձնաժողովը Թուրքիայից մի քանի բան է պահանջում վիզաների չեղարկման համար, այդ թվում՝ հակաահաբեկչական սահմանադրության փոփոխում, որը, Եվրամիության կարծիքով, շատ բան է թույլ է տալիս՝ ահաբեկչության հետ կապված իրավախախտումների հետ վարվելու համար: Այդ պահանջին դեմ են թուրքական իշխանությունները:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել էր, որ Եվրամիությունը կարող է չեղարկել վիզային ռեժիմը հոկտեմբերի մեկից, եթե Անկարան բոլոր պայմանները կատարի: