Թուրքիան հիասթափված է Եվրամիության արձագանքից
Թուրքիան հիասթափված է Եվրամիության՝ երկրում ռազմական հեղաշրջման փորձի արձագանքից: Այս մասին հայտնել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը Սլովակիայի մայրաքաղաքում Եվրամիության 28 երկրների ԱԳՆ-ների հետ բանակցություններից հետո: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Մենք կարծում ենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Եվրամիությունից այնքան համերաշխություն չտեսանք, որքան որ սպասում էինք: Ես պարզ հասկացրի ԵՄ-ի պետությունների ԱԳՆ-ներին, որ մեր կառավարությունը հիասթափված է»,- ասել է նա:
Հուլիսի 16-ի գիշերը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը խլեց Թուրքիայի 246 քաղաքացու կյանք՝ չհաշված ապստամբներին: 2185 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: