Թուրքիայի ԱԳ նախարարը Ջոն Քերրիի հետ «G20»-ի շրջանակներում քննարկել է Գյուլենի արտահանձման հարցը
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլլուն, ով գտնվել է «G20»-ի գագաթրաժոողովին՝ թուրքական պատվիրակության անդամների թվում, հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ և նրա հետ քննարկել Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցը, ով մեղադրվում է Անկարայի պետական հեղաշրջումը կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնել է Anadolu-ն:
Դիվանագիտական աղբյուրների տեղեկությամբ՝ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձություները, այդ թվում՝ Մանբիջե քաղաքի և Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուսի իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը: