Հայոց աստվածները
Անահիտ - մայրութան, պտղաբերության աստվածուհի:
Աստղիկ - սիրո և գեղեկցկության, երկնային լույսի աստվածուհի, ում կոչել են նաև ‹‹Ոսկեծղի››, ‹‹Վարդամատն››:
Արա գեղեցիկ- հեթանոսական հնագույն աստված, գարնան, բերքի, բուսականության, երկրագործության, ուժի, պատերազմի աստված, ինչպես նաև մեռնող ու հարություն առնող աստվածություն:
Արամազդ - հայոց հեթանոսական դիցարանի գերագույն աստվածը, բոլոր աստվածների հայրը:
Գիսանե - հին Հայաստանի հեթանոսական աստվածուհի:
Ծովինար – ջրի, ծովի, անձրևի աստվածուհի: Կրել է նաև Նար անունը:
Հայկ – հայ ժողովրդի անվանադիր նախնին, հայոց հնագույն գլխավոր աստված:
Միհր – կենսատու լույսի, մաքրության, բարության աստված:
Նանե – Արամազդի երկրորդ դուստրը, Անահիտի և Միհրի քույրը, իմացության, ողջամիտության աստվածուհի, մայրության ու տան օջախի պահապանը:
Վահագն – ամպրոպի, անձրևի, կրակի աստվածը, ում նաև կոչել են ‹‹Վիշապաքաղ››:
Վանատուր – հայկական դիցարանի հյուրասիրության աստվածը:
Տիր - հայոց հնագույն ու սիրելի աստվածներից է: Նախապես եղել է Արևի պաշտամունքի աստվածություն: Գրի, գրականության, գիտության և արվեստի հովանավորն է: Ավելին' համարվում է նաև երազացույց-երազահան:
Տորք Անգեղ – հին հայերի դիցարանում ուժի, քաջության, արվեստների աստվածն է: Հայկ Նահապետի թոռներից է: