Թուրքիան և Չինաստանը մտադիր են ամրապնդել իրենց հարաբերությունները ահաբեկչության դեմ պայքարում
Չինաստանը և Թուրքիան հայտնել են իրենց մտադրության մասին ամրապնդելու իրենց համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում: Նմանատիպ հայտարություն հնչել է Թուրքիայի նախագահի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ:
Չինաստանի նախագահի խոսքով՝ իրենք հույս ունեն, որ երկու երկրների համագործակցությունն անվտանգության և ահաբկչության դեմ պայքարում կհասնի էլ ավելի ակնհայտ արդյունքների: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
Իր հերթին, Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում բարձր մակարդակի վրա գտնվող սերտ կապերն օգնել են երկրներին երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցում:
«Թուրքական կողմը շնորհակալ է Չինաստանին պետական անվտանգության և սոցիալական կայունության հարցում աջակցության համար: Թուրքիան հույս ունի խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ ներդրումների, էներգետիկայի, ավիացիայի, գյուղատնտեսության, տուրիզմի ասպարեզում և ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Էրդողանը: