Հոլիվուդյան դերասանուհին՝ նաև մագիստրատուրայի շրջանավարտ
Օրերս հոլիվուդյան դերասանուհի Եվա Լանգորիան տոնում էր իր ավարտական երեկոն. պարզվում է՝ 38-ամյա դերասանուհին ոչ միայն նկարահանվել է ֆիլմերում, այլև երեք տարի շարունակ սովորել Կալիֆորնիայի համալսարանում:
Նա ստացել է մագիստրոսի որակավորում չիկանոյի հետազությունների գծով, որն իրենից ներկայացնում է լատինաամերիկյան փոքրիկ հատված՝ ԱՄՆ-ի հարավ-արևմտյան մասում, որը ձևավորվել է իսպանացիների կողմից ԱՄՆ կլանավորվելու հետևանքով:
Եվայի համար մագիստրոս դառնալն իսկական ձեռբերում է. «Այսօր կարևոր օր է,- գրել է դերասանուհին իր թվիթերյան էջում,-շատ հուզիչ է մագիստրոսի որակավորում ստանալ: Չի կարելի լինել բավական ծեր կամ երիտասարդ, որպեսզի կրթություն ստանաս»:
Դիպլոմները հանձնելու արարողությանը Եվան գնացել է ծնողների, բարեկամների և Ready for Love սերիալի գործընկերների հետ:
Դերասանուհին շնորհավորանքներ է ստացել երկրպագուներից՝ աշխարհի տարբեր ծայրերից:
Նրա հաջողություններին արձագանքել է նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը.
«Շնորհակալություն այն բանի համար, որ ներշնչում եք մնացածին շարունակել ուսումը, շնորհավորում եմ»,- գրել է նախկին նախագահը: