Պուտինը հայտնել է Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագրի լուծման անհրաժեշտ պայմանների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագրի լուծման անհրաժեշտ պայմաններն են բարձր մակարդակի վստահությունը և պարտվող կողմի բացակայությունը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Մենք մեր տեսանկետն ունենք, ճապոնական կողմն իրենը: Մեզնից յուրաքանչյուրը խնդրին նայում է իր ազգային շահերից ելնելով, սակայն բոլորս նույնն ենք մի հարցում, որ ցանկանում ենք լուծել այդ խնդիրը: Խնդրի լուծում գտնելը շատ բարդ է»,- ասել է Պուտինը: