Թուրքիայում աշխատանքից հեռացվել են ևս 76 ռազմական դատավորներ
Եվս 76 թուրք զինվորական դատավորներ աշխատանքից ազատվել են երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: Այս մասին գրում է «NTV» հեռուստընկերությունը՝ հղում տալով դատական աղբյուրներին:
Ավելի վաղ Թուրքիայի Դատավորների և դատախազների բարձրագուն խորհուրդը աշխատանքից հեռացրել էր դատարանի և դատախազության 2847 աշխատակցի:
Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում ապստամբների խումբը ռազմական հեղաշրջման փորձ էր արել: Երկրի 246 քաղաքացիներ մահացան՝ չհաշված ապստամբներին, ավելի քան 2 000 մարդ տարբեր աստիճանի վնսասվածքներ ստացան, ապստամբությունը ճնշվեց:
Թուրքիայի իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին և ԱՄՆ-ից պահանջում են նրան հանձնել Թուրքիային: Գյուլենը, այդուհանդերձ, մերժում է իր կապը և առավել ևս մասնակցությունը հեղաշրջման փորձին: