Հոլի Բերին չի թաքցնում իր փորը (լուսանկար)
Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին, ով սպասում է իր փոքրկի լույս ախարհ գալուն, լուսանկարվել է պապարացիների կողմից Լոս-Անջելոսի փողոցներից մեկում քայլելիս. Նա եղել է հնգամյա դստեր հետ, նրանք գնացել են լուսանկարչի մոտ, որտեղ էլ աղջկան լուսանկարել է անձնագրի համար:
Չնայած առօրյա կյանքում 46-ամյա դերասանուհին նախընտրում է սպորտային թեթև շապիկներ և տաբատներ, բայց այս անգամ դերասանուհին բացառություն է արել. մարմինն ընդգրկող զգեստ է կրել, որը ընդգծել է նրա մարմնի ամեն մի կետը և հատկապես փորը:
Դերասանուհին ինչպես և առաջ ակտիվ կյանք է վարում և չի ցանկանում լայն հագուստներ կրել՝ այդ կերպ թաքցնելով փորը, այլ պարզապես ցույց տալ, թե որքան գեղեցիկ կարող է լինել հղի կինը: