Թուրքիայի բանտերում տեղ չկա. 33. 838 բանտարկյալ ազատ է արձակվել
Թուրքական իշխանությունները ազատ են արձակել 33. 838 բանտարկյալների: Այս մասին գրում է Korrespondent.net-ը հղում տալով ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին:
«Նախատեսված է ազատ արձակել թվով 38.000բանտարկյալի: Խոսքը փոքր հանցագործություններ կատարածների մասին է: Համաներման մասին խոսք չկա: Ազատվածների մի մասը կշարունակեն ոստիկանների վերահսկողության տակ լինել»,- ասվում է Թուրքիայի արդարադատության նախարարության հաղորդագրությունում:
Թուրքիայի իշխանությունների նման քայլը պայմանավորված է ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված ձերբակալությունների պատճառով բանտերում տեղ չլինելով: