Բրիթնի Սփիրսը հրապարակել է կապույտ գլխով իր 10-ամյա տղայի լուսանկարը
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը, ով վերջերս բոլոր հարցազրուցների ժամանակ նշում է, թե ինչպես է ինքը համատեղում աշխատանքն ու երեխաներով զբաղվելը, սկսել է հաճախակի լուսանկարներ տեղադրել երեխաների հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երգչուհին «MTV VMA-2016»-ին և մի քանի հեռուստաշոուի մասնակցելուց հետո կրկին վերադարձել է իր երեխաների մոտ:
Սփիրսն ասել է, որ երեխաներն ամենակարևորն են իր համար:
Ինչպես երևում է երգչուհու միկրոբլոգից, նա իր երեխաներին ոչինչ չի արգելում:
Նա իր միկրոբլոգում տեղադրել է տղայի նկարը, որտեղ նրա մազերը կապույտ են ներկում: Երկրպագուներն անմիջապես մեկնաբանել են երգչուհու որդու կապույտ մազերը՝ ասելով, որ այն չի սազում նրան: