Իրինա Դուբցովան՝ իր միայնության մասին
Երգչուհի Իրինա Դուբցովան բողոքել է միայնությունից: Նա արդեն բավականին երկար ժամանակ միայնակ է: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Դուբցովան բողոքելու հետ միաժամանակ հայտարարել է, որ ցանկանում է իր կողքին ուժեղ տղամարդ տեսնել, որպեսզի կարողանա վստահորեն հենվել նրան:
«Ես ցանկանում եմ իմ կողքին հոգատար տղամարդ տեսնել, սակայն 30-40 տարեկան ազատ տղամարդիկ շատ չեն»,- ասել է երգչուհին:
Երգչուհին նաև նշել է, որ գործարաների հետ ծանոթության համար, ակումբներ, երեկույթներ գնալու ժամանակ չունի, քանի որ շատ զբաղված է: