Պամելա Անդերսոնը դեմ է պոռնոգրաֆիկ կինոարտադրությանը
Հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը, ում անունը գիտեն անգամ նրանք, ովքեր երբեք «Playboy» չեն բացել, մեծահասակների համար նախատեսված կինոարադրության դեմ է արտահայտվել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Պամելա Անդերսոնն իր լսարանին հայտնել է պոռնոգրաֆիայի վնասակար հետևանքների մասին:
Նրա խոսքով՝ պոռնոգաֆիան բացասաբար է ազդում տղամարդկանց վրա: Այն խանգարում է տղամարդուն լինել լավ տղամարդ և հոգատար հայր: Պոռնոգրաֆիայի պատճառով տղամարդիկ այլ կերպ են վարվում իրենց կանանց և սիրելիների հետ:
Կինոյի սիրահարները Պամելա Անդերսոնի մեկնաբանությունից հետո բուռն քննարկում են ծավալել և հարցեր ուղղել դերասանուհուն: Հարցերից մեկում նշվում է, թե արdյոք նա չի վախենում իր բաց, էրոտիկ ֆոտոսեսիաներից «վնասվել»: