Բանանի տեսակները
Բանանը կամ ադամաթզենին հասունը վիճակում կարող է տարբեր գույների լինել, այդ թվում կարմիր, մանուշակագույն և դեղին։ Սովորաբար «բանան» ասելով նկատի են ունենում այսպես կոչված «սեղանի բանանը», որը դեղին է, խոշոր՝ մոտ 20 սմ երկարությամբ և 3 սմ հաստությամբ։ Դրա կողքին գործածվում է նաև «խոհանոցային բանան» անվանումը, որ վերաբերում է Musa cultivars տեսակի՝ կանաչավուն և օսլա պարունակող պտղին.
Բանանի հայրենիքը Հարավային և Հարավարևելյան Ասիան է։ Հավանաբար այն առաջին անգամ մշակվել է Պապուա Նոր Գվինեայում։ Ներկայում այն մշակվում է բոլոր մերձարևադարձային գոտիներում`ավելի քան 107 երկրներում։
Հիմնականում օգտագործվում է որպես միրգ, ավելի քիչ չափով՝ մանրաթել և գինի պատրաստելու համար։ Բանանենին օգտագործվում է նաև որպես դեկորատիվ բուսատեսակ։