Ռուսաստանը մտադիր է ռազմական ներկայությունը ընդլայնել Ուկրաինայում
Վիկտոր Մուժենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ընդլայնել ռազմական ներկայությունը օկուպացված Դոնբասում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մուժենկոյի խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է 3 անգամ ավելացնել ռազմական ներուժը Ուկրաիանայի արևելքում և դա պետք է արվի ուկրաինական պետականության ոչնչացման շրջանակներում:
«Մենք չենք խոսում թույլ ու չվերահսկվող խմբերի մասին: Նրանց միջև գոյություն ունի ռազմական հիերարխիա՝ վերահսկողություն հուսալի համակարգով»,-ասել է գլխավոր շտաբի ղեկավարը:
Մուժենկոն նաև նշել, որ սերժանտների աշխատավարձերը կբարձրանան: