Թուրքիայի և ՌԴ-ի միջկառավարական հանդիպումը տեղի կունենա Համաշխարհային էներգետիկ համագումարի շրջանակներում
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջկառավարական հանդիպումը կկայանա Ստամբուլում համաշխարհային էներգետիկ համագումարի շրջանակներում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Հոկտեմբերին Համաշխարհային էներգետիկ համագումարը տեղի կունենա Ստամբուլում, որի շրջանակներում ՌԴ-ի և Թուրքիայի նկատմամբ միջկառավարական հանդիպում տեղի կունենա»,-ասե է Նովակը:
Համաշխարհային էներգետիկ համագումարը կմեկնարկի հոկտեմբերի 10-ին և կավարտվի հոկտեմբերի 13-ին: Միջկառավարական հանդիպման ամսաթիվը դեռև հայտնի չէ: