Կրիստինա Օրբակայտեն դարձավ 42 տարեկան (տեսանյութ)
LifeStyleՀայտնի երգչուհի Կրիստինա Օռբակայտեն մայիսի 25-ին նշել է իր ծննդյան օրը: Նրա ծնունդին ներկա են եղել միայն ամենամոտ ընկերներն ու բարեկամները: Ներկաների թվում են եղել. ամուսինը՝ Միխայիլ Զամցովը, երկու տղաները՝ Նիկիտան և Դենին, փոքրիկ աղջիկը՝ Կլավան, ինչպես նաև Ալլա Պուգաչովան: Նա իր ծնունդը նշել է Մոսկվայի ամենալավ և թանկարժեք ռեստորաններից մեկում:
Պուգաչովան իր աղջկան մաղթել է, որ կյանքը լինի արևային և ուրախ: Իսկ Օրբակայտեի տղաները ասել են՝ երջանիկ են, որ ունեն նման մայրիկ և շնորհակալ են, որ իրենց քույրիկ է պարգևել:
Օրբակայտեն բացի բարեմաղթանքներից ստացել է նաև շատ թանկարժեք նվերներ:
Նշենք, որ նա երեկ դարձավ 42 տարեկան: