Ճապոնիայի վարչապետը մտադիր է անկեղծ զրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է անկեղծ զրույց անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Վլադիվոստոկում: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Ես մտադիր եմ անկեղծ զրույց ունենալ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հասնել առաջընթացի խաղաղ պայմանագրի, ինչպես նաև հյուսիսային տարածքների հարցի հետ կապված»,- ասել է Աբեն:
Բացի այդ, վարչապետն արտահայտել է իր ցանկությունը հանդիպելու Պուտինի հետ իր ընտրատարածքում՝ Յամագուչի պրեֆեկտուրայում:
Ավելի վաղ, Պուտինը հայտնել էր, որ Ճապոնիայի հետ ունեցած խաղաղ պայմանագրի հարցը հանդիսանում է առանցքային, սակայն Ռուսաստանի տարածքների շուրջ շուկայական առևտուր նա չի անի: