Ջոն Լենոնի ձեռագրերը կպահպանվեն բրիտանական թանգարանում
Այցելելով Լոնդոն կարող եք տեսնել լեգենդար Ջոն Լենոնի ձեռագրերը
«Գանձերի պատկերասրահ» բրիտանական գրադարանում:
Ապակիների հետևում ցուցադրված է Լենոնի նամակները 1960-ականներին, Strawberry Fields Forever և In My Life երգերի սևագիր տարբերակները, որոնք նվիրված են իր հայրենի Լիվերպուլին, որտեղից էլ սերում են The Beatles քառյակի տղաները:
Այդ ձեռագրերը թանգարանին է հանձնել Հանտեր Դեվիսը՝ The Beatles-ի առաջին և պաշտոնական կենսագրությունը գրողը:
Սակայն Դեվիսի այդ քայլը հնարավոր չէ բարեգործական քայլ որակավորել, քանի որ համաձայն նոր օրենքի՝ մասնավոր անձինք, որոնք ազգին են տալիս մշակութայն արժեք ունեցող առարկաներ, ազատվում են հարկեր վճարելուց:
Այդ նվերն անձամբ Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Էդ Վեյզին է ընդունել: