Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ այլևս չի կարողանում թաքցնել իր հիվանդությունը
Հայազգի ամերիկաբնակ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ այլևս չի ցանկանում թաքցնել իր հիվանդության մասին: Նա 2010 թվականից տառապում է փսորիազ հիվանդությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Խրոնիկ հիվանդությունը կարմիր կետեր է թողնում մաշկիս վրա, հատկապես աջ ոտքիս վրա: Ես արդեն չեմ փորձում այն թաքցնել: Քանի որ բոլորն արդեն գիտեն այս մասին, կարիք չկա այն թաքցնելու»,-ասել է Քիմ Քարդաշյանը:
Մեգաաստղը հույս ունի հետագայում ազատվել հիվանդությունից, սակայն այժմ նա համակերպվել է, որ փսորիազն իր անբաժան մասնկին է: