Ջորջ Քլունին ռեստորանում այնպես է «ճաշել», որ չի կարողացել իր ավտոմեքենան գտնել
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին այնպիսի ամոթալի կերպով է ճաշել ճապոնական Nobu Berkeley ռեստորանում, որ ռեստորանից դուրս գալիս չէր կարողացել իր ավտոմեքենան գտնել և իրեն այնքան էլ լավ չի զգացել բաց տարածության մեջ:
Դերասանը որոշել է ընդմիջում անել իր նոր՝ «Մարդիկ-հուշարձաններ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որը նվիրված է պատմաբաններին և մշակութաբաններին, որոնք փրկել են արվեստի լավագույն գործերը գերմանացիների ոչնչացումից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Ահա հենց այս ֆիլմի նկարահանումների ժամանակ էլ Քլունին չարաշահել է խմիչքը:
Ի դեպ, ֆիլմում նկարահանվել են նաև Քեյթ Բլանշետը, Մետ Դեյմոնը և Բիլ Մյուրեյը: