Ռուսաստանը և ԱՄՆ-ն հասել են առաջընթացի՝ Սիրիայի հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն հասել են առաջընթացի Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Ինչ վերաբերում է Ձեր նշած թեմային, ապա մենք առաջընթաց ունենք և մենք փորձում ենք ընդլայնել մեր մոտեցումների եզրերը՝ մեր և ԱՄՆ-ի միջև»,- ասել է նա, պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք լուծվել է Սիրիայում ահաբեկիչների սահմանազատման խնդիրը:
Ավելի վաղ, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն դեռ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել Սիրիայի հարցի շուրջ: