Սելենա Գոմեսն անբուժելի հիվանդության պատճառով կդադարեցնի համերգները
Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսն առողջական խնդիրների պատճառով որոշել է ժամանակավորապես դադարեցնել համերգային շրջագայությունները: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Լրատվամիջոները հայտնել են, որ երգչուհին գայլախտով է տառապում: Նա դեպրեսիայի մեջ է: Գոմեսը դեռ չի հայտնել, թե հատկապես, երբ կդադարեցնի համերգները: Մինչև տարվա վերջ Եվրոպայում և Հարավային Ամերիկայում նախատեսված համերգները կկայանան:
«The Guardian»-ը նշում է, որ հիվանդությունը երգչուհու մոտ սրվել է նախկին ընկերոջ՝ Ջասթին Բիբերի հետ վիճելուց երկու շաբաթ անց:
Գայլախտը Սելենա Գոմեսի մոտ առաջացել է 2013թվականին, սակայն նա այդ մասին հաստատել է 2015 թվականին: