Շնորհավոր սեպտեմբերի 1. գիտելիքի, գրի և դպրության օր
Այսօր սեպտեմբերի 1-ն է: Այսօր վերաբացվում են դպրոցները, սկսվում է աշխատանքային գործընթացի եռուն շրջանը: Սեպտեմբերի մեկը տոն է. գիտելիքի, գրի և դպրության օրը:
Որպես Գիտելիքի օր՝ սեպտեմբերի 1-ը, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։
Մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ 1930թ.-ի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։
1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն` սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։
Operativ.am-ը շնորհավորում է աշակերտներին և ուսանողներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ: