Թուրքիայի վարչապետը հայտնել է երկրի ՆԳՆ-ի պաշտոնաթողության մասին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարության ղեկավար Էֆքան Ալի պաշտոնաթողության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu»-ին:
Յըլդըրըմն այսօր հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և այս հայտարարություններն արել հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
Թուրքիայի Ներքին գործերի նախարարության նոր ղեկավար է նշանակվել Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուն:
Սոյլուի փոխարեն Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար է նշանակվել երկրի առողջապահության նախկին նախարարը: