Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպել
Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում տեղի ունեցող «Եփրատի վահան» գործողությունները և պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպել: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, ում խոսքով՝ Չավուշօղլուն Լավրովին տեղեկացրել է գործողությունների հաջողությունների մասին և ընդգծել, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերը շարունակում են ճնշել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Նախարարները քննարկել են երկկողմանի հարաբերությունները, այցերի օրերը և պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպել:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին, որ Լավրովը Թուրքիայի ԱԳՆ-ին իր մտահոգությունն է հայտնել թուրքական զինուժի գործողությունների հարցով Սիրիայում: