Ադրբեջանը Ավստրալիայում ևս պետական պարտատոմսեր է գնում
«The Australian» պարբերականը հայտնում է, Ադրբեջանը Ավստրալիայի պետական պարտատոմսեր է ձեռք բերում:
Ըստ պարբերականի՝ ավստրալիական պարտատոմսերի և ազգային արժույթի պահանջարկի մեծացման ֆոնին, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից, դրանց նկատմամբ հետաքրքրություն է սկսել ցուցաբերել նաև Ադրբեջանը, որը «հայտնի է խավիարի ու նավթի արտադրությամբ»' անդամակցելով երկրի սուվերեն ներդրողների աճող ցանկին:
Տեղեկատվության համաձայն' Ադրբեջանի պետական նավթային հիմանդրամը, որը մոտ 33 մլրդ ԱՄՆ դոլարի պահուստների է տիրապետում, սկսել է աստիճանաբար ձեռք բերել նաև ավստրալիական պարտատոմսեր: Բաքուն Ավստրալիայի ֆինանսական շուկայում ակտիվություն է դրսևորել այն ժամանակ, երբ ավստրալիական դոլարը մեկ ամսվա ընթացքում 3.4 տոկոսով արժևորվել է: