ՌԴ ԱԳՆ-ն հատուկ հավելված է ստեղծել օտարերկրյա զբոսաշրջիկներին օգնելու համար
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է որոնման և տեղեկատվական հաղորդակցության համակարգ, որով կարելի է հետևել երկրում օտարերկրացի զբոսաշրջիկների ահազանգերին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այդ համակարգի կարևոր էլեմենտներից մեկը «Օտարերկրյա օգնական» հավելվածն է, որը տեղադրված է բոլոր տեսակի սմարթֆոններում: Հավելվածը կարելի է ներբեռնել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից:
Նշվում է, որ ծառայությունից կարող են օգտվե լկոճակային հեռախոսներով: Նրանք պետք է անհրաժեշտ իրավիճակում զանգահարեն ԱԻՆ և հայտնեն իրենց երթուղու մասին, որից հետո նրանք կստանան համապատասխան հաղորդագրություն: