Իգոր Կրուտոյը 20 տարի անց խոսել է իր ամուսնալուծության մասին
Ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը առաջին կնոջից ամուսնալուծվելուց 20 տարի անց ասել է, թե ինչու է դա տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Կոմպոզիտորին իր անձնական կյանքից Կուդրյավցևան «ստիպել» է խոսել «Секрет на миллион» խաղի ժամանակ:
Կրուտոյը խոստովանել է, որ իր և կնոջ հարաբերություններն այնքան էլ այնպես չեն եղել, ինչպես որ ակնկալվել է:
«Ես կնոջս շատ էի սիրում, իսկ նա ինձ չէր սիրում: Մեր հարաբերությունները հարթ չեն եղել»,- ասել է Իգոր Կրուտոյը:
Ավելի վաղ Կրուտոյի մայրը կուլիսներում ասել է, որ դա կոմպոզիտորի ամուսնալուծության միակ պատճառը չէ: