Մոսկվա թռչող «AirMoldova»-ի օդանավը վերադարձել է օդանավակայան
«AirMoldova» ավիաընկերության օդանավը Քիշնև-Մոսկվա չվերթն իրականացնելու ժամանակ վերադարձել է օդանավակայան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ինքնաթիռի՝ օդանավակայան վերադառնալու նախնական պատճառը շարժիչի անսարքությունն է եղել:
«Այո', իսկապես օդանավը վերադարձել է Քիշնևի օդանավակայան: Մեզ դեռևս հայտնի չէ միջադեպի պատճառը: Նախատեեսված է 2 օդանավ ուղարկել Մոսկվա»,-ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում:
Քիշնևի օդանավակայան վերադառնալու որոշումը կայացրել են անձնակազմի անդամները: