Սելենա Գոմեսը ժամանակավորապես լքում է բեմը հիվանդության պատճառով
Սելենա Գոմեսը հանդես է եկել հայտարարությամբ, որ նախատեսում է որոշ ժամանակ դադարեցնել իր ստեղծագործական գործունեությունն ու համերգները առողջական վատ վիճակի պատճառով: Երգչուհին, ով մոտ 1 տարի առաջ պատմել էր, որ տառապում է գայլախտով, ընդմիջում կվերցնի, որպեսզի հաղթահարի հիվանդության հետևանքով առաջացած դեպրեսիան: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Ինչպես շատերդ գիտեք, մոտ մեկ տարի առաջ ես հայտնաբերեցի, որ տառապում եմ գայլախտով: Տարբեր մարդկանց մոտ այդ հիվանդությունը տարբեր կերպ է արտահայտվում: Ինձ մոտ նկատվում է տագնապ, խուճապային նոպաներ և դեպրեսիա, որոնք գայլախտի կողմնակի ազդեցություններն են: Ես ցանկանում եմ ակտիվ լինել և ժամանակ տրամադրել իմ առողջության պահապանմանն ու երջանկությանը, այդ պատճառով էլ մտածում եմ, որ լավագույն որոշումն ինձ համար այս պահին դադար վերցնելն է»,- հայտարարել է Գոմեսը: