Բաքուն և Անկարան պայմանավորվել են համատեղ պայքարել Գյուլենի կողմնակիցների դեմ
Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը իր թուրք կոլեգա Աֆղան Ալայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բաքուն և Անկարան պայմանավորվել են կոորդինացնել Թուրքիայի կողմից հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների գործունեության դադարեցմանն ուղղված աշխատանքները: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Ավելի վաղ. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ ձերբակալվել են մի շարք անձիք, ովքեր հնարավոր է կապված են Գյուլենի շարժման հետ:
«Մենք առաջիկայում էլ կանենք բոլոր անհրաժեշտ քայլերը Ադրբեջանում «FETO»-ի գործունեության դադարեցման համար, մենք կկոորդինացնենք մեր գործողությունները: Այդ հանցագործությունն ուղղված է նաև Ադրբեջանի դեմ: Այս ամենից հետո մենք ամենաբարձր մակարդակով կանենք ամեն ինչ խնդրի լուծման համար»,- նշել է Ուսուբովը:
Իր հերթին, Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ երկու երկրների գերատեսչությունների միջև հարաբերություններում ահաբեկչության դեմ պայքարը գլխավոր հարցն է, և երկու կառույցները համագործակցում են տարբեր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում: