«G20»-ի շրջանակներում «նորմանդական ձևաչափով» հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «G20»-ի շրջանակներում «նորմանդական ձևաչափով» հանդիպում նախատեսված չէ: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
«Այս պահի դրությամբ «նորմանդական ձևաչափով» հանդիպում նախատեսված չէ: ՌԴ նախագահը առանձին հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: «Նորմանդական ձևաչափ»-ը շարունակում է գոյություն ունենալ, պարզապես այս անգամ հանդիպում չի լինի»,-ասել է Պեսկովը:
Նշենք, որ «G20»-ը տեղի կունենա Չինաստանում սեպտեմբերի 4-5-ը: Համապատասխան երկրներից բոլորը շեշտը դրել են Մինսկի համաձայնագրի իրագործման հարցերին