Դատարանը կալանքի տակ է թողել «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև նոյեմբերի 15-ը կալանքի տակ է թողել օրենքով գող Զախարիա Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ): Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
Շաքրո Մոլոդոյը ձերբակալվել է հուլիսի կեսերին։ Նա հարցաքննվել է որպես կասկածյալ Ռոչդելսկայա փողոցում իրականացված երկու սպանությունների և «Elements» ռեստորանի տիրոջից գումար շորթելու գործով: