Երևանում ինձ վերաբերվում էին որպես հյուրի. Սերգեյ Միրոնով
Ռուսաստանցի Սերգեյ Միրոոնովը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ԱՄՆ-ի պահանջով, Մոսկվա վերադառնալուց հետո պատմել է, որ իր վրա ճնշում չեն գործադրել: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Հայկական իշխանությունների կողմից վերաբերմունքը թողել է միայն լավ տպավորություն: Փաստացի նրանք վերաբերվել են ինձ, որպես հյուրի: Հասկանալի է, որ եղել են հստակ սահմաններ ստեղծված իրավիճակի հետ կապված, սակայն ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ լավ էր, ոչ մի ճնշում»,- ասել է Միրոնովը:
Նա նաև հավելել է, որ չի վախենում դատարանից, սակայն արտասահման մեկնելուց որոշ ժամանակ զերծ կմնա: