Սերգեյ Բեզրուկովը մտադիր չէ բաժանվել իր նորածին երեխայից
Սերգեյ Բեզրուկովը մտադիր է իր նորածին դստեր համար իդեալական հայր լինել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դերասանն ասել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի դստեր մանկությունը միայն դրական էմոցիաներով լցված լինի:
Դերասանի մոտ ակտիվ շրջան է սկսվել նկարահանումների, բայց ինչպես երևում է, Բեզրուկովը մտադիր չէ երկար ժամանակով բաժանվել Մաշայից:
Նշենք, որ Բեզրուկովի կինը՝ Աննա Մաթիսոնը, նույնպես մտադիր չէ երկար դադար ունենալ աշխատանքում: Մաթիսոնը, ով ընդամենը 2 ամիս առաջ է մայրացել առաջին անգամ, շշմեցնող տեսք ունի: