Քրիս Բրաունին ազատ են արձակել 250 հազար դոլար գրավի դիմաց
Լոս Անջելեսի ոստիկանությունը բաց է թողել երգիչ Քրիս Բրաունին 250 հազար դոլար գրավի դիմաց: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Ավելի վաղ Քրիս Բրաունը ձերբակալվել էր հրազենային հարձակում գործելու համար:
Ոստիկանությունը ավելի վաղ շրջափակել էր երգչի տունը: Հայտնի է, որ ոստիկանությանը ահազանգ է եկել մի աղջկա կողմից, ով հաստատել է, որ Բրաունը զենքը ուղղել է դեպի իրեն: