Մարիա Ռեմարկ. «Կյանքը պարտքով»
Որոշ մարդիկ հեռանում են շատ ուշ, ոմանք էլ' շատ շուտ… պետք է հեռանալ ժամանակին…
Մարդը, ով դեռ երկար կյանք ունի ապրելու' ժամանակի վրա ուշադրություն չի դարձնում' կարծելով, որ մի ամբողջ հավերժություն ունի իր առաջ: Իսկ հետո, երբ սկսում է հաշվել թե ինչքան է նա իրականում ապրել, պարզվում է, որ ընդամենը մի քանի օր, լավագույն դեպքում' մի քանի շաբաթ:
Ով գիտե, միգուցե կյանքը մեզ տրված է' որպես պատիժ այն հանցանքների համար, որոնք մենք կատարել ենք մեկ այլ աշխարհում:
Իմ բոլոր սիրեկանների հուշերում ես երիտասարդ կմնամ. ես ավելի ուժեղ կլինեմ այն բոլոր կանանցից, ովքեր ավելի երկար կապրեն նրանց հետ ու ինձնից ավելի ծեր կլինեն:
Պարզապես մեզնից ոչ-ոք չէր ցանկանում ուրիշի փոխարեն պատասխան տալ… յուրաքանչյուրը ձգտում էր ստանալ ամեն ինչ' փոխարենը ոչինիչ չտալով…
Ես ուզում եմ ապրել առանց մտորումների, առանց որևէ խորհուրդ լսելու, առանց նախազգուշացումների: Ապրել այնպես, ինչպես կստացվի:
Երջանկությունը կարելի է տարբեր կերպ ընկալել:
Կյանքը այդքան էլ լավը կամ վատը չէ, որքան մեզ թվում է, և վերջնական ոչինչ չկա…
Ես հիմա երջանիկ եմ, ու իմ համար միևնույն է, արդյոք մենք գիտենք ի՞նչ է երջանկությունը, թե ոչ:
Ամենահասարակ զգացմունքները ամենաուժեղներն են: Դրանցից մեկն է նաև խանդը…