«Forbes»-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկը (լուսանկարներ)
«Forbes»-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Բրազիլացի մոդել Ժիզել Բունդհենը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկը: 2015 թ-ի հունիսի 1-ից մինչև 2016 թ-ի հունիսի 6-ը նրա եկամուտը կազմել է 30.5 միլիոն դոլար:
Երկրորդ տեղում է կրկին բրազիլացի մոդել Ադրիանա Լիման, ում տարեկան եկամուտը կազմում է մոտ 10.5 միլիոն դոլար: Լիման «Victoria's Secret»-ի ամենաբարձր վարձատրվող «հրեշտակներից» մեկն է:
Երրորդ հորիզոնականը կիսում են Քենդալ Ջենները և Քարլի Քլոսսը` 10 միլիոն դոլար եկամուտով: