Ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը որպես ընդհանուր ցավ ներկայացնող թուրքական «Քարավան 1915» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Թուրքիայում ներկայացվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ժխտող, այն որպես ընդհանուր ողբերգություն ներկայացնող «Քարավան 1915» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը նկարահանվել է` ելնելով թուրքական ղեկավարության կողմից առաջ քաշած «ընդհանուր ցավի» դրույթներից:
Այն նկարահանել է թուրք ռեժիսոր Իսմայիլ Գյունեշը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր թուրքական «Sabah»-ը, Գյունեշը հայերի կոտորածները դիտում է առաջին համաշխարհային պատերազմի կոնտեքստում և խուսափում «Հայոց ցեղասպանություն» բնորոշումից:
Ըստ Գյունեշի, ինքը ֆիլմում չի փորձել ասել ցեղասպանություն եղել է կամ չի եղել: «Քարավան 1915»-ը պատմում է մի թուրք կառապանի մասին, որը 1915 թ-ին Հալեպ էր տեղափոխում 200 հայ տեղահանվածի: