Քլինթոնի օրոք ՌԴ-ն պետք է պատրաստվի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացմանը. փորձագետ
Ռուսաստանը պետք է պատրաստվի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրացման նոր շրջանի, այդ թվում՝ ռազմական ոլորտում, եթե նախագահ դառնա Հիլարի Քլինթոնը: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով փորձագետ Դմիտրի Սուսլովին:
Խոսելով նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի հաղթանակի մասին՝ նա նշել է, որ «չի հավատում, որ նրա արտաքին քաղաքական փորձը կօգնի Ռուսաստանի հանդեպ առողջ քաղաքականություն որդեգրելուն»:
«Հակառակը, նա ավելի թշնամական քաղաքականություն կվարի, քան հիմա է վարվում, և մենք իսկապես պետք է պատրաստվենք ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացման նոր փուլի, այդ թվում՝ ռազմական ոլորտում: Այն, ինչ այժմ տեղի է ունենում Սիրիայում, ռուս-ամերիկյան դաշնակցություն կառուցելու փորձ չէ, դա առողջ դատող պետքարտուղար Քերրիի և Բարաք Օբամայի փորձն է՝ նվազագույնի հասցնել ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումը, որը, հավանաբար, տեղի կունենա 2017 թվականին»,- հայտնել է Սուսլովը: