Գազմանովը Լատվիայի և Լիտվայի դեմ դատական հայց կներակայցնի
Երգիչ Օլեգ Գազմանովը պատրաստ է դատական հայց ներկայացնել Եվրոպայի Մարդու իրավունքների դատարան ՝ ընդդեմ Լիտվայի և Լատվիայի իշխանությունների: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երգչի խոսքով՝ իր նկատմամբ արգելանքը պետք է քաղաքական դաշտից տեղափոխվի քաղաքացիական դաշտ:
«Ես ցանկանում եմ, որ մեր կառավարությունը ինձ օգնի լավ փաստաբան գտնել: Ես միայնակ չեմ կարող դա անել, քանի որ փաստաբան չեմ»,-ասել է երաժիշտը:
Գազմանովը Յուրմալայում տուն ունի, սակայն արգելանքի պատճառով չի կարողանում սեփական բնակարան այցելել:
«Եթե նրանք կարծում են, որ ճիշտ են վարվում, այդ դեպքում թող վերադարձնեն այն գումարը, որը ես ծախսել եմ բնակարանի համար»,-ասել երգիչը: