Թուրքիան ԱՄՆ-ին խնդրում է չաջակցել քրդերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինն այսօր ԱՄՆ-ին հորդորել է «վերանայել» իր՝ քրդական զինված միավորումներին աջակցելու քաղաքականությունը: Այս մասին գրում է «Regnum» գործակալությունը:
Այսպիսի հայտարարությամբ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել «Daily Sabah»-ին տված հարցազրույցի ընթացքում:
Քալինի խոսքով՝ «ԱՄՆ-ն պետք է վերանայի քրդերին ղեկավարող զորքերին աջակցելու իր քաղաքականությունը, ինչ էլ որ լինի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնում հայտնել էին, որ Թուրքիայի Զինված ուժերի և քրդական զինված միավորումների միջև փոխհրաձգույթունները պետք է դադարեցվեն, քանի որ նրանք այդպիսով ձեռնտու քայլեր են անում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար: